211652_close_icon
views-count10806 դիտում article-date 19:03 11-05-2018

Ժոզե Մոուրինյոն. Ինձ թվաց, որ Պոգբան ու Նոբլը սիրահարված զույգ են

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է ԱՊԼ-ի 37-րդ տուրի «Վեսթ Հեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի (0:0) վերջում կիսապաշտպան Պոլ Պոգբայի և մրցակցի ավագ Մարկ Նոբլի միջև տեղի ունեցած կոնֆլիկտին: «Կարծում եմ, չարժե առանձնապես կենտրոնանալ այդ միջադեպի վրա: Մրցավարը շատ հաջող արձագանքեց այդ դրվագին: Խաղից հետո ես նայեցի լուսանկարները: Թվաց, որ Պոլն ու Նոբլը սիրահարված զույգ են: Գրկախառնություններ, համբույրներ և եզրափակիչ սուլիչից հետո խաղաշապիկների փոխանակում», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր