211652_close_icon
views-count23191 դիտում article-date 17:05 11-05-2018

ՀՀ վարչապետը ներկայացրեց Ոստիկանության նորանշանակ պետին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին և բարձրաստիճան սպայակազմին ներկայացրեց ՀՀ ոստիկանության նորանշանակ պետ Վալերի Օսիպյանին: Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց այն խնդիրները, որոնց լուծումն առաջնահերթ է լինելու ոստիկանության համար մոտակա ժամանակահատվածում` քրեածին ակտիվության աննախադեպ նվազեցում, տուգանքների ռեժիմի սահմանափակում` պատժի քաղաքականությունը կանխարգելմամբ փոխարինելով, կոռուպցիայի դեմ պայքար: Անդրադառնալով համակարգի բարեփոխման ուղղությամբ նախորդ տարիներին իրականացված ծրագրերին` Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Գասպարյանին շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար: Վլադիմիր Գասպարյանը պատասխան խոսքում ընդգծեց բարեփոխումները և համակարգի հետագա կատարելագործումը շարունակելու անհրաժեշտությունը: Հանդիպման վերջում ելույթ ունեցավ ոստիկանության նորանշանակ պետ Վալերի Օսիպյանը` հավաստելով ոստիկանությանն առաջադրված խնդիրները կատարելու պատրաստակամությունը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր