211652_close_icon
views-count19966 դիտում article-date 16:07 11-05-2018

Կրեմլը հաստատում է Պուտին-Փաշինյան հանդիպման ժամկետներն ու վայրը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում կանցկացնի մի քանի երկկողմ հանդիպում, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը: «Մայիսի 14-ին տեղի կունենա ԵԱՏՄ գագաթնաժողովը, նախագահ Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա (Հայաստանի վարչապետ Նիկոլ) Փաշինյանի, (Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ) Ժեենբեկովի, (Բելառուսի նախագահ Ալեքսանդր) Լուկաշենկոյի, (Ղազախստանի նախագահ Նուրսուլթան) Նազարբաեւի հետ: Բավականին հագեցված օրակարգ Է»,-ասել Է Պեսկովը: Ինչպես ավելի վաղ հայտնել Է Կրեմլը, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Սոչիում կկայանա մայիսի 14-ին: Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կցանկանար գագաթնաժողովում հանդիպում անցկացնել Պուտինի հետ եւ քննարկել հայ-ռուսական հարաբերությունները:

Նմանատիպ նյութեր