211652_close_icon
views-count15294 դիտում article-date 14:27 11-05-2018

Դավիթ Տոնոյանն այսօր կնշանակվի պաշտպանության նախարար. Նիկոլ Փաշինյան

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը այսօր կնշանակվի պաշտպանության նախարար: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք ասել ենք, որ համաձայնության կառավարություն ենք նշանակելու: Կարող եմ ասել, որ այսօր Դավիթ Տոնոյանը կնաշանակվի պաշտպանության նախարար, մյուս նշանակումներն առաջիկայում կլինեն»,-նշեց վարչապետը: Դ. Տոնոյանը 2010-2016 թվականներին զբաղեցրել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2017-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար։

Նմանատիպ նյութեր