211652_close_icon
views-count14519 դիտում article-date 13:45 11-05-2018

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդում Հայաստանը ներկայացված կլինի վարչապետի մակարդակով

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է ապահովել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի կազմում վարչապետի մակարդակով ներկայացված լինելու հնարավորությունը: «Որոշման նախագիծը համապատասխան ընթացակարգով համապատասխանեցված է: Խնդրում ենք հաստատել»,- նշեց Նալբանդյանը: Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Համարում ենք ընդունված»:

Նմանատիպ նյութեր