211652_close_icon
views-count11087 դիտում article-date 11:52 11-05-2018

Գերմանիան ճանաչում է ՀՀ միջնակարգ կրթության ատեստատը. ԿԳՆ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության լուսավորության եւ մշակույթի հարցերով նախարարների համաժողովը հաստատել է Հայաստանի Հանրապետության 12-ամյա միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատների ճանաչման մասին որոշումը: ԿԳՆ-ից հայտնում են, որ ըստ այդմ` ՀՀ 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայական ստացած շրջանավարտները բոլոր մասնագիտություններով ուղիղ կարող են դիմել Գերմանիայի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2018-2019 ուսումնական տարվա ձմեռային կիսամյակից սկսած` հաշվի առնելով գերմանական բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմելու ժամկետները եւ պայմանները: Նշված որոշումը տեղադրված է ԳԴՀ լուսավորության եւ մշակույթի հարցերով նախարարների համաժողովի արտասահմանյան կրթական վկայագրերի ճանաչման տեղեկատվական համակարգի www.anabin.kmk.org պաշտոնական կայքում։

Նմանատիպ նյութեր