211652_close_icon
views-count7060 դիտում article-date 10:31 11-05-2018

Ինչ է իրականում տեղի ունեցել Սասուն Միքայելյանի և Միհրան Պողոսյանի միջև. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մայիսի 1-ին, երբ Ազգային ժողովում առաջին անգամ քննարկվում էր Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցը, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ միջադեպ էր գրանցվել: Նա ամբիոնից դիտողություն էր արել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանին ասելով. «Ձեռքդ ի՞նչ ես տնկել», ապա ելույթի ավարտից հետո, երբ դուրս էր եկել դահլիճից նրա հետևից վազել էր Միհրան Պողոսյանը: Միջադեպը կանխել էին մյուս պատգամավորները: Մայիսի 8-ին ականատես եղանք, թե ինչպես Սասուն Միքայելյանը, Միհրան Պողոսյանի ու Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանի հետ արագ ընթացքով բարձրացան Միհրան Պողոսյանի սենյակ: Երբ վերադարձան, լրագրողները փորձեցին Սասուն Միքայելյանից տեղեկանալ՝ ինչի մասին էին զրուցում, ինչին ի պատասխան Սասուն Միքայելյանը ասաց, որ Միհրան Պողոսյանը ասել է, թե` «недоразумения» է եղել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր