211652_close_icon
views-count3709 դիտում article-date 09:49 11-05-2018

Տեսախցիկներ և կոդավորվող փականներ. բազմաբնակարան շենքերին նորություն է սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2017 թվականի հոկտեմբերին ՀՀ արդեն նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով բազմաբնակարանային շենքերի գողությունների մտահոգիչ ցուցանիշներին, առաջարկել էր Երևանի քաղաքապետին և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին` քննարկել և գործուն քայլեր ձեռնարկել Երևանի ու ՀՀ մարզերի տարածքներում գտնվող բազմաբնակարան շենքերը տեսախցիկներով, շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ: Եվ ահա ամիսներ առաջ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականը կարծես թե աչքաթող չի արվել: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ այս օրերին Երևանում շենքերի մուտքերի դռները հատուկ գաղտնաբառով փականներ են տեղադրվում և քաղաքացիներին հայտնում են, որ այս քայլին գնում են` քաղաքացիների անվտանգությունը քիչ թե շատ ապահովելու համար: Նման գործընթաց սկսվել է քաղաքի տարբեր վարչական շրջաններում: Միայն թե դեռ հստակ պարզ չէ՝ քաղաքապետարանը, թաղապետարաններն ու համատիրությունները այս աշխատանքներն իրականացնելիս որքա՞ն ատկատ են անում, իսկ որ նրանք անում են, փաստ է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր