211652_close_icon
views-count18203 դիտում article-date 22:45 10-05-2018

«Ներիր, եթե չվերադառնամ... ». Ուկրաինայում վերահուղարկավորել են 1943-ին զոհված հայ զինվորի աճյունը

Մայիսի 8-ին Ուկրաինայի Զապորոժյեի մարզի հայ համայնքի ներկայացուցիչները վերահուղարկավորել են 1943-ին տարածաշրջանի ազատագրման համար մղած մարտերում հերոսաբար զոհված հայ զինվոր Դավիթ Տեր-Պողոսյանի աճյունը: Այդ մասին հայտնում է AnalitikaUA.net-ը: Ավելի քան մեկ տարի առաջ Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հետ սերտ գործակցությամբ զինվորի հարազատների ակտիվ որոնումներ էր սկսել, սակայն ապարդյուն: «Ներիր, եթե չվերադառնամ... », - սրանք են եղել զինվորի վերջին խոսքերը, պահպանվել է նրա նամակը: Իսկ մենք ասում ենք. Ներիր Դավիթ ջան, որ չկարողացանք գտնել քո հարազատներին, բայց, իմացիր, որ աշխարհի բոլոր հայերը քո հարազատներն են և աղոթում են քո հոգու համար: Թող հոգիդ խաղաղվի», - ասել է արարողության ժամանակ Դոնեցկի մարզում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը: Հիշեցնենք, որ ազատագրված Կիևի պարետը Մեծ Հայրենականի ժամանակ եղել է գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանը:

Նմանատիպ նյութեր