211652_close_icon
views-count7042 դիտում article-date 16:41 10-05-2018

ՌԴ իմաստուն ղեկավարությունը թույլ չի տա երրորդ աշխարհամարտ սանձազերծել. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գտնում է, որ Ռուսաստանի իմաստուն ղեկավարությունը թույլ չի տա երրորդ աշխարհամարտ սանձազերծել։ Այս մասին նա հայտնել է հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե չունի նա արդյոք մտավախություն, որ Սիրիայում երրորդ աշխարհամարտ կարող է սկսվել: Նրա խոսքով՝ նա այպիսի մտավախություն չունի մեկ պատճառով. «Բարեբախտաբար, Ռուսաստանում իմաստուն ղեկավարություն կա, որոնք գիտեն, որ ԱՄՆ–ի նպատակն է հակամարտություն ստեղծել։ Սակայն ՌԴ իմաստուն ղեկավարության շնորհիվ մենք կարող ենք խուսափել դրանից»,–ասել է Ասադը։ Նրա խոսքով՝ խոսքը լայնամասշտաբ համաշխարհային պատերազմի մասին չէ. «Սա այլ աշխարհամարտ է, նման չէ Առաջինին կամ Երկրորդին, սակայն այն Սառը պատերազմ էլ չէ։ Հույս ունեմ՝ ականատես չենք դառնա այդ երկու գերտերությունների ուղիղ հակամարտությանը, քանի որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից աշխարհի մյուս մասի համար»,–նշել է Սիրիայի նախագահը։

Նմանատիպ նյութեր