211652_close_icon
views-count5585 դիտում article-date 11:48 10-05-2018

ԿԳ նախարարի պաշտոնում դիտարկվում է ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը. «168 ժամ»

«168 Ժամ» թերթը գրել է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում կրթության և գիտության նախարարի պաշտոնն առաջարկվել է ԿԳՆ նախկին նախարար, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին, սակայն «Քաղաքացիական պայմանագրի» երիտասարդները դեմ են եղել, և այժմ ԿԳ նախարարի պաշտոնում դիտարկվում է ՔՊ վարչության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը։ Աշոտ Բլեյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ իր հետ քննարկվել է ԿԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելու հարցը։ «Ես Նիկոլ Փաշինյանի հետ չեմ խոսել»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր