211652_close_icon
views-count26245 դիտում article-date 10:40 10-05-2018

Լոռու մարզի Մեծավան համայնքում նշեցին Եռատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 9-ին, Լոռու մարզի Մեծավան համայնքում ևս տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված Շուշիի ազատագրման 26-ամյակին, Մեծ հաղթանակին ու Խաղաղության օրվան։ Ելույթի խոսքով հանդես եկավ Մեծավանի համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանը, Մեծավանի սահմանապահ ուղեկալի զինծառայող, շարքային Բադալյանը, Մեծավանի սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Ներսեսը։ Համայնքի մշակույթի տան «Ալաշկերտ» երգի ու պարի խումբը, ինչպես նաև մեներգչուհի Լաուրա Սարգսյանը, «Ալաշկերտ» խմբի գեղարվեստական ղեկավարներ Լարիսա և Ռոբերտ Աբրահամյաններն ու Մեծավանի թիվ 1 և թիվ 2 դպրոցի սաները հրաշալի կատարումներ ներկայացրեցին ներկաներին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր