211652_close_icon
views-count155870 դիտում article-date 12:14 10-05-2018

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. 22-ամյա վարորդը Toyota-ով բախվում է Suzuki-ին և կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ Երևանում մայիսի 5-ին տեղի ունեցած ավտովթարից, երբ Toyota Corolla մակնիշի 66 TM 661 համարանիշի ավտոմեքենան բախվում է ճանապարհի թույլատրելի հատվածում գտնվող Suzuki մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/05/1095354/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 5-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Մուրադյանը, Ծ. Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցների՝ Կիլիկիա թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկին իր վարած Toyota մակնիշի 66 TM 661 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Suzuki մակնիշի 35 OF 993 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով Toyota-ն կողաշրջվել էր: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ծառայողերը՝ դասակի հրամանատար Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով Toyota-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները, տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի մասին Երևան ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորին հիվանդանոց էր ուղեկցել Ա. Նազարյանը: Մինչ դեպքի վայրում հետաքննիչն ու ճանապարհային ոստիկանները իրենց գործողություններն էին կատարում, դեպքի վայր էր ժամանել մի հաստափոր տղամարդ, ով փորձել էր ոստիկաններին համոզել, որպեսզի Toyota-ն տուգանային հրապարակ չտեղափոխվի և ճանապարհային ոստիկանները մոռանային Toyota-ի մասնակցութամբ վթարի մասին: Հաստափոր քաղաքացին, երբ տեսել էր, որ վթարը տեսանկարահանվում է, սկսե էր քթի տակ անհոդաբաշխ արտահայտություններ անել և սպառնացել էր, որ եթե վթարի մասին նյութ հրապարակվի, ինքը հաշվեհարդար է տեսնելու: Նա հայհոյանքներ տալով սկսել էր մեղադրել լրագրողներին՝ երկիրը քանդելու, մարդկանց դժբախտություններում ուրախանալու մեջ: Հետաքննիչ Ա. Բաբիկյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Հաստափոր քաղաքացու կատարած արարքը, ով խոչընդոտել էր լրագրողի աշխատանքն ու սպառնալիքներ տվել, ոստիկանությունն ու դատախազությունը պետք է ընդունեն որպես հաղորդագրություն՝ հանցագործության մասին, և կատարեին հետաքննություն, հակառակ դեպքում, եթե նրանք իրավական ընթացք չտան այդ քաղաքացու կողմից լրագրողի աշխատանքների խոչընդոտելուն, ապա կստացվի, որ իրավապահ համակարգը աչք է փակում նման «տզրուկների» գործողությունների դեմ: Ի դեպ, դեպքի վայրում հավաքված մի քանի հոգին էլ նշել էին, որ այդ տղամարդը ավելի շատ նեղսրտել էր այն բանի համար, որ վթարված ավտոմեքենան տեսանկարահանվում է, քանի որ իր հետ եկած մի քանի ջահելների հետ նա խոսել էր՝ ասելով. «Մեքենան տանենք արհեստավորի մոտ, դզել-փչել տանք, թազի տակ՝ իբր չխփված ավտոմեքենա, ծախենք, գնա»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր