211652_close_icon
views-count2636 դիտում article-date 09:04 10-05-2018

ՆԱՏՕ-ն ակնկալում է Հայաստանի հետ շարունակել ամուր գործընկերությունը. «Ամերիկայի ձայն»

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Ապատուրայի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Սահմանադրության համաձայն Հայաստանի նոր վարչապետ ընտրվելու կապակցությամբ: ՆԱՏՕ-ն ակնկալում է շարունակել Հայաստանի հետ ամուր գործընկերությունը, այդ թվում՝ քաղաքական երկխոսությունն ու գործնական համագործակցությունը»: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4386521.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր