211652_close_icon
views-count17280 դիտում article-date 08:34 10-05-2018

Լոռու մարզի Սարչապետ համայնքում նշվեց Հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի կազմավորման օրը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լոռու մարզի Սարչապետ համայնքում Երեկ՝ մայիսի 9-ին նշվեց Հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի կազմավորման օրը։ Համայնքապետարանի և տեղի դպրոցի համագործակցությամբ համայնքի հրապարակում դպրոցի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ տոնական միջոցառում։ Միջոցառման սկզբում ներկաները ծաղկեպսակ տեղադրեցին Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշարձանին։ Ապա ելույթ ունեցան Սարչապետի միջն. դպրոցի զինղեկ կապիտան Ֆ.Թորոսյանն ու պատմության ուսուցիչ Խ.Ասլանյանը, ովքեր ներկայացրեցին Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի մասին հակիրճ տեղեկատվություն։ Միջոցառումը հագեցած էր ասմունքով, երգ ու պարով։ Աշակերտները ցուցադրեցին փոքրիկ բեմադրություն Բեռլինի գրավման և Թամանյան դիվիզիայի անցած փառավոր ուղու մասին։ Մոտ 2 ժամ տևած միջոցառումն անցավ բարձր տրամադրությամբ։ Իսկ ամենակարևորն էր, որ նմանատիպ միջոցառումները նպաստում են աշակերտների մեջ հայրենասիրության մեծացմանը։ Լուսանկարները՝ Խորեն Ասլանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր