211652_close_icon
views-count82042 դիտում article-date 22:59 09-05-2018

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանի կենտրոնում. մի խումբ երիտասարդներ ՊՊԾ գնդի ծառայողների կողմից բերման են ենթարկվել. հակառակ դեպքում ծեծկռտուքը հնարավոր է՝ վատ հետևանքներ ունենար

Երեկ՝ մայիսի 8-ին, մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն–ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցից վիճաբանություն և ծեծկռտուք կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչներ, 35-ամյա Գրիգոր Ադամյանին, 28-ամյա Վարուժան Իսկանդարյանին, 37-ամյա Աբրահամ Աբրահամյանին, 35-ամյա Արմեն Բահրադյանին, 35-ամյա Լուկաս Ավագյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք կասկածվում են Վարդանանց փողոցում՝ «Անելիք» բանկի մոտ վիճաբանելու և միմյանց փոխադարձ հարվածներ հասցնելու մեջ, ինչի հետևանքով միմյանց պատճառվել է մարմնական վնասվածքներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Բոլոր բերման ենթարկվածները բաց են թողնվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք հրաժարվել են կատարվածի մասին հաղորդում տալ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր