211652_close_icon
views-count6325 դիտում article-date 20:16 09-05-2018

Տաջիկստանում 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել

Այսօր՝ մայիսի 9-ին, Տաջիկստանում 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости,-ն: Երկրաշարժը տեղի է ունեցել Աֆղանստանի և Տաջիկստանի սահմանին: Էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 295 կմ հեռավորության վրա և կազմել է 6 բալ: Նշվում է, որ Տաջիկստանի մայրաքաղաքում երկրաշարժը նույնպես զգացվել է և կազմել է 4-5 բալ: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան:

Նմանատիպ նյութեր