211652_close_icon
views-count6834 դիտում article-date 17:59 09-05-2018

Սերխի Ռոբերտոն կլասիկոյում հեռացվելու համար որակազրկվել է 4 խաղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն որակազրկվել է 4 խաղով: 26-ամյա իսպանացին նման պատիժ է ստացել Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Ռեալի» հետ խաղում (2:2) խաղադաշտից հեռացվելու համար: Առաջին խաղակեսի վերջում Ռոբերտոն ձեռքով հարվածեց մադրիդցիների պաշտպան Մարսելոյին, ինչի համար մրցավար Ալեխանդրո Էրնանդեսը նրան ուղիղ կարմիր քարտ ցույց տվեց: «Բարսելոնան» 10 օր ունի՝ Ռոբերտոյի որակազրկումը բողոքարկելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր