211652_close_icon
views-count12821 դիտում article-date 15:10 09-05-2018

Ալավերդիում հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհված հերոսների հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 9-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ևս տեղի ունեցավ միջոցառում՝ Հաղթանակի և խաղաղության տոնի ու Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ։ Չնայած նրան, որ եղանակն անբարենպաստ էր և հորդառատ անձրև էր տեղում, Հաղթանակի հուշարձանի մոտ էին հավաքվել մեծ թվով ալավերդցիներ, Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը, Թումանյանի զինկոմը Կ. Հովհաննիսյանը, Ալավերդու քաղաքապետարանի աշխատակիցներ, հոգևոր Տեր Միքայել քահանա Շաղոյանը, ինչպես նաև ոստիկանության ծառայողներ։ Քաղաքապետ Ս. Խեչումյանը շնորհավորեց ներկաներին՝ Եռատոնի կապակցությամբ։ Ներկաները ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի պաշտպանւթյան համար իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակին կանգնեցված հուշարձանին։ Նշենք, որ այսօր Ալավերդի քաղաքում և հարակից գյուղերում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի 5 վետերան, որոնցից 2-ը ներկա էին միջոցառմանը։ Վետերաններից Միշա Սահակյանն իր գրած բանաստեղծությունը ընթերցեց ներկաների համար։ Այնուհետև ելույթով հանդես եկավ Ալավերդու մշակութի տան դհոլահարների խումբը։ Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+

Նմանատիպ նյութեր