211652_close_icon
views-count5365 դիտում article-date 16:59 09-05-2018

Ռեյ Փարլոր. Մրցունակ լինելու համար «Արսենալը» պետք է մինչև 250 մլն ֆունտ ծախսի

«Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Ռեյ Փարլորը կարծիք է հայտնել, թե ամռանը լոնդոնյան ակումբը որքան պետք է ծախսի տրանսֆերների վրա: «Ես կասեմ, որ «Արսենալը» պետք է 200, նույնիսկ՝ 250 մլն ֆունտ ծախսի նոր խաղացողների վրա, եթե ցանկանում է մրցունակ լինի: «Արսենալի» համար մեծ խնդիր է այն, որ նրանց բարդ կլինի թիմ հրավիրել թոփ-խաղացողների, քանի որ չի մասնակցելու Չեմպիոնների լիգայում: «Արսենալի» նոր մարզչի խնդիրն է լինելու թիմին թոփ-4 վերադարձնել, իսկ դրա համար անհրաժեշտ են նոր տրանսֆերներ. ամեն ինչ պարզ է: Նրանք ամռանը չեն ցանկանում շատ գումար ծախսել, սակայն ստիպված են լինելու, եթե ցանկանում են լավագույն քառյակում հայտնվել», ասել է Փարլորը:

Նմանատիպ նյութեր