211652_close_icon
views-count64889 դիտում article-date 14:44 09-05-2018

Նորք Մարաշի Սերո Խանզադյան փողոցից վերջապես «ապամոնտաժվեց» տարիներով կուտակված աղբի բուրգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 9-ին, Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Հրայր Անտոնյանը Երևանի քաղաքապետի հանձնարարականով շրջայց է կատարել Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանում, որտեղ էլ Նորք Մարաշ վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Նահապետ Թամրազյանի և առաջատար մասնագետ Գևորգ Գրիգորյանի հետ ձեռնարկել են անհրաժեշտ սանիտարական մաքրման աշխատանքներ՝ ոչ սրտացավ քաղաքացիների կողմից Սերո Խանզադյան փողոցի 333 հասցեում կուտակված աղբի հեռացման ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածից Նորք Մարաշ թաղապետարանի կոմունալ ծառայության աշատակիցները աղբը հեռացրեցին մի ամբողջ բեռնատարով։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Այդ աղբը տեղացին չի թափում, այլ այն քաղաքացիները, ովքեր մեքենայով անցնելիս աղբը նետում են դուրս՝ չմտածելով, որ առաջին հերթին, կեղտոտում են շրջակայքը»։ Ու խոստացան, որ հետևողական կլինեն, որպեսզի նորից մինի աղբանոցի չվերածվի տարածքը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր