211652_close_icon
views-count8043 դիտում article-date 09:27 09-05-2018

Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի քվեարկությունից առաջ պատգամավոր Արարատ Զուրաբյանն իր կարճ ելույ­թում անդրադարձավ նաև ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձին: Զուրաբյանը բառացի դա չա­սաց, սակայն ակնարկեց, որ «մենք ունենք մեկ քա­ղաքական վտարանդի, որին պետք է շուտ վերա­դարձնել Հայաստան»: Նշենք, որ այս շարժման առաջին օրերին հնչում են Վանո Սիրադեղյանի վերա­դարձի առաջարկներ, պա­հանջներ: «Ժամանակ»-ը փորձեց հասկանալ, թե իրա­վական առումով որքանով իրագործելի առաջարկ է: Փաստաբան Երվանդ Վարոսյանը կարծում է, որ Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան՝ հաշվի առ­նելով այն ժամանակահատ­վածը, որ նա թաքնվում է քննությունից: «Վաղեմության ժամկետներն անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են հետախուզման մեջ, թաքնվում են քննությունից, նախկինում գործող Քրեական օրենսգրքով սահմանված է եղել 15 տարի, ներկայումս գործող քրեական օրենսգր­քով սահմանված է 20 տարի: Կարծում եմ՝ պետք է կիրառվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով պատաս­խանատվությունից ազատե­լու դրույթը»,- ասաց Վարոսյանը՝ հավելելով, որ խնդիրն այն է, թե երբվանից պետք է հաշվել վաղեմության ժամկե­տը: Օրենքով սահմանված կարգով վաղեմության ժամ­կետը հաշվվում է մեղսագր­վող վերջին արարքի կատա­րումից սկսած, բացի դրանից, անձը պետք է թաքնվելու ըն­թացքում այլ հանցագործություններ կատարած չլինի: Փաստաբանի խոսքով՝ եթե ամեն դեպքում որոշում կա­յացվեց Վանո Սիրադեղյանի վերադարձի մասով, ապա նրա հետ գալը պետք է ձևակերպվի քրեական գործով, համապատասխան կերպ: Սիրադեղյանը կարող է ինքնա­կամ ներկայանալ նախաքննական մարմնին, կամ նրան հայտնաբերեն և ներկայաց­նեն իրավապահ մարմիննե­րին, որից հետո դատարանը պետք է համապատասխան որոշում կայացնի: «Թե ինչ որոշում կընդունի դատարանը, չգիտեմ, սակայն, ենթադրում եմ, որ պետք է լինի քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր