211652_close_icon
views-count13213 դիտում article-date 22:14 08-05-2018

Այսօր հատկապես երջանիկ եմ իմ ժողովրդի համար. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում գրառում է կատարել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության վերաբերյալ: «Այսօր հատկապես երջանիկ եմ իմ ժողովրդի համար: Մի քանի շաբաթ Հայաստանի ողջ տարածքում տեղի ունեցած խաղաղ և ժողովրդական շարժումներից հետո մեր երկիրն աշխարհին օրինակ ցույց տվեց, թե ինչպես է պետք լսելի դարձնել ժողովրդի ձայնը: Ցանկանում եմ, որ Հայաստանը դառնա այն վայրը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կունենա լավագույն հնարավորություններն իր երազանքները կյանքի կոչելու համար: Կեցցե'ս, hա'յ ժողովուրդ», - գրել է Մխիթարյանը:

Նմանատիպ նյութեր