211652_close_icon
views-count3526 դիտում article-date 16:40 08-05-2018

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել ՀՀԿ խմբակցության 13 պատգամավոր

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցության 13 պատգամավոր: Այդ պատգամավորներն են Մանվել Գրիգորյանը, Կնյազ Հասանովը, Արսեն Միխայլովը, Միհրան Պողոսյանը, Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Մուրադ Մուրադյանը, Շիրակ Թորոսյանը, Սեդրակ Սարոյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Արայիկ Գրիգորյանը, Աշոտ Արսենյանը և Արման Սահակյանը: Խորհրդարանը մայիսի 8-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրեց Նիկոլ Փաշինյանին: Նրա օգտին քվեարկեց 59 պատգամավոր, Փաշինյանի թեկնածությանը դեմ քվեարկեց 42 պատգամավոր:

Նմանատիպ նյութեր