211652_close_icon
views-count5836 դիտում article-date 16:57 08-05-2018

Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահի օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 8-ին շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահի օրվա առթիվ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ երկրապահներ, Արցախյան ազատամարտի հարգելի՛ վետերաններ, սրտանց շնորհավորում եմ Երկրապահի օրվա առթիվ: Մեր անկախ պետականության կերտման և կայացման գործում իրավամբ անժխտելի է Երկրապահի դերը: Արցախյան ազատամարտը, որ Հայոց նորագույն պատմության փառահեղ էջն է, գրվեց հենց նվիրյալ երկրապահների սխրանքով, ովքեր ինքնակամ ստանձնեցին հայրենիքի պաշտպանի շնորհակալ առաքելությունն ու, հերթական անգամ վերանվաճելով հայերիս ազատ ապրելու և հարատևելու իրավունքը, դարձան հաղթանակած մեր բանակի ամուր հենասյունը: Եռասերունդ երկրապահն այսօր էլ, վստահաբար, շարունակում է իր նշանակալի ավանդն ունենալ բանակային կադրերի համալրման գործում՝ հավատարիմ մնալով իր բուն կոչմանն ու առաքելությանը և ապավինելով անցած փառավոր ուղուն ու դավանած արժեքներին: Երկրապահի տոնը նաև խոնարհումի օր է բոլոր այն հայորդոց հիշատակին, ովքեր իմացյալ մահվան գնով վերանվաճեցին ազատ Արցախ ու անկախ Հայաստան ունենալու մեր իրավունքը: Հավե՛րժ փառք բոլոր հերոսներին ու խորին խոնարհում նրանց շիրիմներին: Զոհված ազատամարտիկների ու զինվորների սիրելի՛ ծնողներ և հարազատներ, այս օրը նաև ձեր անհատնում համբերության և անկոտրում կամքի գնահատման օր է: Դուք իրավամբ արժանի եք ամենաբարձր գնահատանքի ու մեծարման: Անկեղծ երախտագիտությամբ խոնարհվելով ձեր առաջ` վստահեցնու՛մ եմ, որ իմ ուժերի և հնարավորությունների սահմանում շարունակելու եմ միշտ լինել ձեր կողքին»:

Նմանատիպ նյութեր