211652_close_icon
views-count3786 դիտում article-date 15:49 08-05-2018

Մայիսի 8-ը Երկրապահի օրն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երկրապահի օրվա միջոցառումները Երկրապահ կամավորականների միությունում մեկնարկեցին վաղ առավոտյան՝ ծաղկադրումով ԵԿՄ վարչության շենքում Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրիին եւ ի փառս Երկրապահի խաչքարին: Այնուհետեւ եռասերունդ երկրապահական ընտանիքն այցելեց Եռաբլուր՝ խոնարհվելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Տոնական այս օրը զուգահեռաբար միջոցառումներ են անցկացվում ԵԿՄ բոլոր տարածքային բաժանմունքներում, բոլոր մարզային խորհուրդներում: Կենտրոնացված միջոցառումները Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ կանցկացվեն մայիսի 12-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր