211652_close_icon
views-count1994 դիտում article-date 14:00 08-05-2018

Ծառուկյանն իր՝ վարչապետի թեկնածու լինելու մասին. «Չեմ էլ ուզում այդպիսի ծանրության տակ մտնել». aravot.am

Այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրությունն էր: Միակ թեկնածուն «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր: «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ խմբակցությունը այս անգամ էլ միասնական կողմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, հայտնում է[url=http://www.aravot.am/2018/05/08/955597/] aravot.am[/url]-ը։ Փաշինյանի՝ կառավարությունում օլիգարխներ չեն լինելու, բիզնեսն էլ տարանջատվելու է քաղաքականությունից հայտարարության մասին Ծառուկյանն ասաց՝ «Ծառուկյանը երբեք ու երբեք քաղաքականությունը չի ծառայեցրել, չի համարել իր համար բիզնես, և քաղաքականությունով չի զբաղվում, որ կարողանա իր բիզնեսը ավելի զարգանա: Ծառուկյանը միշտ էլ, հակառակը, պիտանի է եղել՝ հնարավորություն ու պայման ստեղծելու, որ կարողանանք մեր նպատակներին հասնել»: Գ. Ծառուկյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը տեղին է, այն քաղաքական գործիչները, որոնք քաղաքականությունը համարում են իրենց համար բիզնես և ծառայեցնում են իրենց բիզնեսի զարգացման, բարգավաճման, մենաշնորհ ձեռք բերելու համար, չպետք է լինեն քաղաքականության մեջ: Լրագրողները Ծառուկյանին հիշեցրին՝ Հայաստանի Սահմանադրությունն է արգելում, որպեսզի պատգամավորը զբաղվի գործարարությամբ, Ծառուկյանը պատասխանեց. «Ամերիկայի պես երկիրը, որը համար առաջինն է աշխարհում, այսօր ո՞վ է իրենց նախագահը: Կարող ա Սահմանադրություն գրողը սկի չի հասկացել ինչ ա գրել: Բայց ես այսօր ասում եմ՝ Թրամփը ԱՄՆ նախագահն է եւ Օբամայից ավելի էֆեկտիվ ու արդյունավետ է այս ճգնաժամի ժամանակ»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/05/08/955597/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր