211652_close_icon
views-count10998 դիտում article-date 12:49 08-05-2018

Սերժ Թանկյանը նույնպես ԱԺ-ում է

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը ՀՀ ԱԺ հատուկ նիստի քվեարկությանը ներկա լինելու նպատակով ժամանել է ԱԺ. նա օթյակից հետևում է ելույթներին։ Ս. Թանկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2015 թվականին իր տեսած երիտասարդների եռանդն ու ժպիտներն արդեն հիմա փողոցներում է նկատելի։ Պատասխանելով հարցին, թե, այնուամենայնիվ, հնարավո՞ր է, որ նա համերգ տա, նշեց, որ համերգին պատրաստ չեն։ «Չես կարող վայրկյանական ինչ-որ բան անել»,-ընդգծեց երաժիշտը։ Հավելեց, որ Հայաստանում կմնա մոտ 1 շաբաթ։ Հարցին, թե ինքը երբ է պատրաստվում մշտական բնակություն հաստատել Հայաստանում, Թանկյանը նկատեց․ «Ես թափառական անձ եմ, քանի որ երաժիշտ եմ, բայց ուզում եմ տարին 2 ամիս Հայաստանում մնալ»։

Նմանատիպ նյութեր