211652_close_icon
views-count4963 դիտում article-date 10:25 08-05-2018

Ի՞նչ պայմաններ է դրել ՀՅԴ-ն Փաշինյանի առաջ. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում Արմեն Ռուստամյանից լրագ­րողները հետաքրքրվեցին՝ եթե դուք ձեզ տեսնեք նոր կառավարության կազմում՝ Նիկոլ Փաշինյանի ձևավորելիք, մինչ կոալի­ցիա մտնելը որոշակի պայմաններ էիք հա­մաձայնեցրել ՀՀԿ-ի հետ՝ կոալիցիա մտնե­լու համար, այս դեպքում նման պահանջ­ներ, առաջարկներ ներկայացվելո՞ւ են Փաշինյանին, Արմեն Ռուստամյանը պա­տասխանեց. «Նախ, ինքս չեմ հավակնում և չեմ պատրաստվում երբևիցե մտնել կառավարության կազմի մեջ, բայց մեր հարա­բերությունները քաղաքական ուժերի հարա­բերություններ են, և պատրաստ ենք աջակցել։ Մենք չենք պատրաստվում մե­նակ թողնել Նիկոլ Փաշինյանին»։ Իսկ Փաշինյանին աջակցելու համար ի՞նչ են առաջարկել ՀՅԴ-ից, Ռուստամյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել են որոշ հարցերի հետ կապված. «Նախ, Ղարաբաղի հարցի հետ կապված ասել ենք, որ այդ հարցը պետք է կարգավորվի այն տրամա­բանությամբ, որն արդեն Ղարաբաղի ժողո­վուրդն արտահայտել է հանրաքվեի միջո­ցով։ Խորհրդարանական համակարգը ոչ թե պետք է վերացվի, այլ պետք է զարգաց­վի, ավելի դեպի ապակենտրոնացում լինի։ Վարչապետի լիազորությունները պետք է սահմանափակվեն։ Նոր Ընտրական օրենսգիրք պետք է լինի, որտեղ պետք է վերաց­վի տարածքային՝ ռեյտինգային այս համա­կարգը։ Մեր հարաբերությունները ԵՄ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, այդ շրջանակում ձեռք բեր­ված պարտավորությունները պետք է պահ­պանվեն, գործընկերային հարաբերություն­ներ լինեն, հայ-թուրքական հարաբերու­թյունների և Հայոց ցեղասպանության հետ կապված պետք է վարվի այն քաղաքականությունը, որի մասին ՀՅԴ֊ն վաղուց ասում է։ Այսինքն՝ առաջնահերթ խնդիրների լուծ­ման մասին պետք է խոսենք, որը, կարծում եմ, ապագա ծրագրի մեջ կարտացոլվի»։ Նա ասաց, որ Փաշինյանի հետ խոսել են նաև բիզնեսն ու քաղաքականությունը վեր­ջապես տարանջատելու մասին. «Որպեսզի տպավորություն չլինի, թե մի օլիգարխնե­րի խումբը պետք է փոխարինվի մյուսով։ Բիզնեսը պետք է տարանջատվի, և դա իրական պետք է լինի։ Մարդիկ, որոնք բիզնեսով են զբաղվում, ի՞նչ ունեն անելիք ԱԺ-ում կամ կառավարության մեջ։ Դա արդեն շահերի բախում է, որն ուղղակի չպետք է թույլ տալ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր