211652_close_icon
views-count10805 դիտում article-date 09:37 08-05-2018

«Վախենում եմ Նիկոլի համար. զգուշացնում եմ՝ հիասթափություն է լինելու». Ծատուրյան. aravot.am

«Զգուշացնում եմ՝ հիասթափություն է լինելու…կասեն՝ «սա՞ էր Նիկոլի արածը»…ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որ Նիկոլին քայքայվածի կարգավիճակ տա»,-«Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու հավանական փաստին, ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը, հայտնում է [url=http://www.aravot.am/2018/05/07/955449/]aravot.am[/url]-ը։ Նա նշեց. «Վախենում եմ Նիկոլի համար, այնքա՜ն գործ ունի նա անելու: Տեսեք, թե ինչպիսի վիճակում հայտնված երկրի ղեկն է նա ընդունում: Գիտե՞ք՝ քանի տարի է պահանջվում, որ, օրինակ, մեր աշխատավարձերը բարձրանան»: Ինչ վերաբերում է «Իմ քայլը» շարժմանը եւ նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կերպարին, Ծատուրյանը նկատեց. «Փառք աստծո՝ եկավ մի մարդ, որը հույս ներշնչեց: Ինձ շատ հուզեց տեսարանը, երբ քաղաքացիները լվանում-մաքրում էին Հանրապետության հրապարակը: Այդպես ժողովուրդը դառնում է քաղաքացի»: Խոսելով Մշակույթի արդեն նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրաժարականին՝ Ծատուրյանը չասաց, թե ում է հիմա տեսնում այդ պաշտոնում, բայց Ամիրյանի գործունեությունը քննադատելու պատճառ չնշեց. «Ես գոհ էի նրանից: Բավական է հիշել «Մշակութային կանգառ» ծրագիրը»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/05/07/955449/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր