211652_close_icon
views-count5481 դիտում article-date 09:33 08-05-2018

1 միլիոն դրամանոց BMW X5 ու 800 հազար դրամանոց MERCEDES–BENZ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Շահեն Իկիլիկյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017թ. տարեկան հայտարարագիրը: Իկիլիկյանը հայտարարագրել է 6 միլիոն 484 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 4 միլիոն 734 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 1 միլիոն 750 հազար դրամը ստացված փոխառություններ՝ վարկեր: Ըստ հայտարարագրի՝ Իկիլիկյանը նախորդ տարի 1 միլիոն դրամով գնել է «BMW X5 3.5» մակնիշի ավտոմեքենա, միևնույն ժամանակ 800 հազար դրամով վաճառել «MERCEDES–BENZ C 180» մակնիշի ավտոմեքենան: Նշենք նաև, որ պաշտոնյա է նաև Իկիլիկյանի հայրը՝ Վարդան Իկիլիկյանը, ով զբաղեցնում է Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավարի պաշտոնը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր