211652_close_icon
views-count4257 դիտում article-date 08:45 08-05-2018

Կարեն Կարապետյանը լքում է ՀՀԿ-ն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություներով՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը պատրաստվում է դուրս գալ ՀՀԿ-ից և նոր կուսակցություն հիմնադրել: Կարապետյանը նախկինում էլ է բազմիցս հրապարակային դժգոհություն հայտնել վարվող ներքին քաղաքականությունից, իսկ համաժողովրդական շարժման հաղթանակը ապահարզանի հարմար առիթ է: Հիշեցնենք, որ դեռևս 2005թ. Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանը և ներկայիս էլի մի քանի կարկառուն ՀՀԿ-ականներ ձեռնամուխ եղան նոր կուսակցության հիմնմանը՝ «Միավորում հանուն Հայաստանի» անվամբ, և նույնիսկ կուսակցության կենտրոնական գրասենյակ էին վարձել Խանջյան փողոցի վրա: Բայց այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը կանխեց այս կուսակցության ստեղծումը՝ համոզելով հիմնադիրներին իր հետ միասին անդամակցել ՀՀԿ-ին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր