211652_close_icon
views-count10434 դիտում article-date 19:11 07-05-2018

Պոգբայի եղբոր թիմակիցները խաղից հետո հարձակվել են նրա վրա

Թուրքական «Գենչլերբիրլիգիի» պաշտպան Ֆլորենտին Պոգբան բախում է ունեցել թիմակիցների հետ: Թուրքիայի առաջնությունում «Գենչլերբիրլիգին» 0:1 հաշվով պարտվելիս է եղել «Անթալյասպորին», երբ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի եղբայրը վնասվածքի պատճառով հեռացել է հանդերձարան: Այդ ժամանակ թիմը արդեն կատարել էր բոլոր երեք փոխարինումները: Խաղից հետո թիմակիցները հանդերձարանում հարձակվել են Պոգբայի վրա: Վերջինս մարզադաշտը լքել է առանձին՝ ոստիկանների հսկողության ներքո:

Նմանատիպ նյութեր