211652_close_icon
views-count29388 դիտում article-date 17:19 07-05-2018

Քիչ առաջ Անդրիաս Ղուկասյանը դատարանից ազատ արձակվեց. Aravot.am

Դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստն էր: Նախորդ նիստերը չէին կայանում՝ դատավորի առողջական խնդիրների, իսկ հաջորդիվ՝ երեւանյան իրադարձությունների պատճառով(փակ փողոցներ): Դատավոր Գրիգորյանը բազմամարդ դահլիճ մտնելուն պես ակնարկեց՝ պետք է ոտքի կանգնել, երբ գալիս է դատավորը: Ապա նա պահանջեց, որ քաղաքացիները լռություն պահպանեն: Այսօրվա նիստին տուժողներ չէին ներկայացել, պատճառները հայտնի չէին: Ղուկասյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը ներկայացրեց Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխելու՝ ազատ արձակելու միջնորդություն՝ համոզմունք հայտնելով, որ նրան կալանավորված պահելու հիմքերը վաղուց բացակայում են: Դատավորը վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշեց միջնորդությունը բավարարել: Ըստ այդմ, Ղուկասյանն ազատ արձակվեց: Իսկ դա ենթադրում է, որ իր գործով դատական նիստին նա այլեւս չի ներկայանա կալանավորվածի կարգավիճակով: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/05/07/955450/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր