211652_close_icon
views-count4480 դիտում article-date 17:14 07-05-2018

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ, կազմակերպվել են արիության դասեր

Այսօր՝ մայիսի 7-ին, մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակներում, ՊԲ հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ, կազմակերպվել են արիության դասեր ինչպես հանրակրթական, այնպես էլ միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Արցախի մայր ԲՈՒՀ-ում ավանդաբար արիության դասը վարել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ու կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: ՊԲ հրամանատարն անդրադարձել է տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին, ներկայացրել առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությունը, խոսել բանակաշինության ընթացիկ փուլի մասին, պատասխանել ուսանողներին հետաքրքրող հարցերին: [b] ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր