211652_close_icon
views-count14930 դիտում article-date 15:44 07-05-2018

Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հարաբերական կայուն է համարում

Արցախա-ադրբեջանական շփման գծում հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հարաբերական կայուն է: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ՝ տեղեկացնելով, որ հակառակորդի կողմից դուրս բերված զինտեխնիկան գտնվում է խորքում՝ իրենց կենտրոնացման շրջաններում, որի շարժերին ԱՀ պաշտպանության բանակն ուշադիր հետևում է: «Առաջնային գծում իրադրությունը կարող ենք գնահատել որպես հարաբերական կայուն: Մայիսի 6-ի դրությամբ խախտումները եղել են միայն հրաձգային զինատեսակներից»,- ասաց Մնացականյանը: Նրա խոսքով` հայկական զինված ուժերը սահմանին զգոն ծառայություն են իրականացնում: Վերջին օրերին ԱՀ պաշտպանության բանակի մամլո ծառայության կողմից պարբերաբար տեսանյութեր էին հրապարակվում՝ սահմանին հակառակորդի զինտեխնիկայի և մարդուժի ինտենսիվ կուտակումների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր