211652_close_icon
views-count4887 դիտում article-date 14:05 07-05-2018

Նոր գիտելիքները ներդրում կլինեն սննդամթերքի անվտանգության ոլորտում. հայ մասնագետները Չինաստանում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ և ՉԺՀ սննդի և խմորման ոլորտների պետական հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ՝ հայ մասնագետները մեկնել են Չինաստան՝ մասնակցելու ներմուծվող և արտահանվող սննդամթերքի անվտանգության հսկողության և սննդամթերքի անվտանգության կառավարման թեմայով սեմինարին: Ծառայության կենտրոնական և մարզային կառույցների, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների» և «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական» կենտրոնների, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի, Երևանի կոնյակի գործարանի մասնագետները հնարավորություն կունենան շուրջ մեկ ամիս թեմատիկ քննարկումների ու գործնական պարապմունքների միջոցով զարգացնել մասնագիտական կարողություններն ու ձեռքբերել նոր փորձ՝ ուղղված թե վերահսկողության կատարելագործմանը, թե սահմանված պահանջներին համապատասխան և մցունակ արտադրանքի արտահանմանը: Սա հատկապես արդիական հարց է, եթե նկատի ունենանք, որ ՍԱՊԾ-ն չինացի գործընկերների հետ մեղրի, խմիչքների արտահանման ուղղությամբ ակտիվ բանակցությունների մեջ է, և տնտեսավարողներն ունեն ազգային ստանդարտներին ու ընթացակարգերին տեղում ծանոթանալու հնարավորություն: Սեմինարի բացմանն այս նոր հնարավորությունների ու սննդամթերքի անվտանգության ոլորտում փոխհամաձայնեցված քայլերով առաջ շարժվելու կարևորության մասին է խոսել ՉԺՀ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը: Ընդգծելով վերջի երկու տարվա ընթացքում սննդամթերքի անվտանգության ընթացակարգերի ապահովման ուղղությամբ տարված ինտենսիվ աշխատանքն ու սերտ համագործակցությունը չինական կողմի հետ՝ դեսպանն առաձացրել է Հայաստանից մեղրի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, մսամթերքի արտահանման արդեն ստեղծված նախադրյալները և համարել դրանք սննդամթերքի ոլորտում հսկողություն իրականացնող երկու ծառայությունների ակտիվ շփումների արդյունք: ՉԺՀ սննդի և խմորման ոլորտի պետական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Դոն Վիխունը, ողջունելով սեմինարի մասնակիցներին, կարևորել է սննդամթերքի անվտանգությունն ապահովելուն ու ոլորտի մարտահրավերները համատեղ ուժերով հաղթահարելուն ուղղված քննարկումները: Նրա խոսքերով՝ սա եվրասիական երկրների մասնագետների համար սննդամթերքի անվտանգության գլոբալ կառավարման փորձի և տեղեկատվության փոխանակման բաց հարթակ է: «Մենք բոլորս ականատես ենք, որ սննդամթերքի անվտանգության խնդիրներ կան ոչ միայն հետխորհրդային երկրներում, այլև ամբողջ աշխարհում: Դա առաջնահերթություն է մեր կառավարության համար, հետևաբար ստացված փորձն ու գիտելիքները ներդրում կլինեն մեր երկրում սննդամթերքի անվտանգության ապահովման մակարդակը բարելավելու համար»,- ասել է ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը՝ չինացի գործընկերներին շնորհակալություն հայտնելով ընձեռված հնարավորության համար: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր