211652_close_icon
views-count13671 դիտում article-date 13:32 07-05-2018

Զինեդին Զիդան. Ռոնալդուի հետ ամեն ինչ չէ, որ կարգին է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Բարսելոնայի» հետ խաղի արդյունքը (2:2): «Մենք լավ խաղ անցկացրեցինք: Չեմ կարող ասել, սա արժանի ոչ-ոքի էր, թե՝ ոչ, կամ թիմերից մեկը արժանի էր հաղթանակի: Մրցավարի աշխատանքը շատ բարդ էր: Շատ բան եղավ խաղի ժամանակ, բայց ոչինչ չես կարող փոխել: Ամեն ինչ ետևում է: Երկրորդ խաղակեսում, միգուցե, մենք մի փոքր ավելի հախուռն էինք գործում: Ինչ վերաբերում է Ռոնալդուի վնասվածքին, ապա նրա հետ հիմա ամեն ինչ չէ, որ կարգին է: Բայց ես հույս ունեմ, որ վնասվածքը լուրջ չի լինի», ասել է Զիդանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր