211652_close_icon
views-count13831 դիտում article-date 09:43 07-05-2018

Կրեմլում այսօր տեղի կունենա Պուտինի երդմնակալության արարողությունը

Մոսկվայում այսօր՝ մայիսի 7-ին, տեղի է ունենալու ՌԴ վերընտրված նախագահ Վ. Պուտինի երդմնակալության արարողությունը, հայտնում է ria.ru-ն։ Սա Պուտինի՝ թվով 4-րդ երդմնակալությունն է երկրի նախագահի պաշտոնում։ Հաջորդ 6 տարիներին նա շարունակելու է ղեկավարել Ռուսաստանը։ Հանդիսավոր արարողությունը տևելու է մոտ 50 րոպե, որն ուղիղ հեռարձակելու են ռուսական մի շարք հեռուստաալիքներ։ Պաշտոնին անցնելուց հետո Պուտինը Պետդումային է ներկայացնելու վարչապետի իր թեկնածուին։

Նմանատիպ նյութեր