211652_close_icon
views-count5809 դիտում article-date 09:30 07-05-2018

Այսօր Ռադիոյի օրն է

1895 թվականի մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հայտնագործեց առաջին ռադիոընդունիչը: Եվ հենց Պոպովը մայիսի 7-ին ապացուցեց ռուս զինվորականներին, որ կարելի է փոխանցել ռադիոհաղորդագրություններ ռուսական նավատորմի և Կրոնշտադի միջև: Դրա համար էլ այդ օրը Ռուսաստանում և այնուհետև Խորհրդային Միությունում դարձավ «Ռադիոյի օր»։ Հետագայում Օլիվեր Լոջը կատարեց փոփոխություններ, իսկ ռադիոհամակարգի առաջին մեծամասշտաբ պրոյեկտը 1895 թվականին առաջարկեց Գուլելմո Մարկոնին և կյանքի կոչեց 1901 թվականին. Մարկոնին Ատլանտյան օվկիանոսի վրայով հաղորդագրություն ուղարկեց Կոռնուելից (Անգլիա) Նյուֆաունդլենդ (Կանադա): Առաջին անգամ Ռադիոյի օրը ԽՍՀՄ-ում տոնականորեն նշվեց 1925 թվականին, իսկ 1945 թվականից մինչ օրս այն նշվում է ամեն տարի:

Նմանատիպ նյութեր