211652_close_icon
views-count16442 դիտում article-date 23:03 06-05-2018

ՀՀ ՊՆ զինծառայողի մահվան դեպքով քրգործ է հարուցվել. Քննչական կոմիտեի նոր մանրամասները ողբերգության մասին

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Լևոն Արսենի Թորոսյանի [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/06/1095392/]մահվան[/url] հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ Զինծառայող Լ. Թորոսյանի դին հայտնաբերվել է 2018թ. մայիսի 6-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում` ծնոտի ստորին և գլխի գագաթային շրջաններում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով (ծնոտի շրջանում հրազենային վնասվածքը մուտքային է, իսկ գագաթային հատվածում` ելքային): Վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր