211652_close_icon
views-count33555 դիտում article-date 19:47 06-05-2018

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. Volkswagen-ը բախվել է Mercedes-ին, որն էլ առաջ ընթանալով բախվել է վաճառվող Kia-ին և 2 Mercedes-ներին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Հասրաթյան փողոցում Volkswagen մակնիշի 35 CN 702 համարանիշի ավտոմեքենան բախվել է Mercedes մակնիշի 34 MT 044 համարանիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով բախվել է հետիոտնի համար նախատեսված վայրում վաճառվելու նպատակով կայանված Kia մակնիշի 0192 HH տրանզիտ համարանիշի, Mercedes մակնիշի 8237 AG տրանզիտ համարանիշի և Mercedes մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր