211652_close_icon
views-count94900 դիտում article-date 21:12 06-05-2018

«Ռոսնեֆթ-Արմենիա» ընկերությունը Մ. Լևոնտևին աշխատանքից ազատելու հարցով կդիմի «Ռոսնեֆթին»

Ռուսական «Ռոսնեֆթ» ընկերության դուստր ձեռնարկություն հանդիսացող «Ռոսնեֆթ-Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ա. Ալավերդյանն ու կոլեկտիվը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել են լրագրող-հրապարակախոս, «Ռոսնեֆթի» փոխնախագահ և մամլո քարտուղար Միխայիլ Լևոնտևի սկանդալային և վիրավորական [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/06/1095391/]արտահայտությունները[/url]՝ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների վերաբերյալ: «Ցանկանում ենք պարտադիր նշել, որ նման կարգի սադրիչ հայտարարություններն անթույլատրելի են և բացասաբար են անդրադառնում հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, և «Ռոսնեֆթ-Արմենիա» ընկերության հեղինակության վրա: Դա նրա սուբյեկտիվ կարծիքն է և այն չի համապատասխանում ոչ հայ, ոչ՝ ռուս ժողովրդի շահերին: Մենք համապատասխան եզրահանգումներ կանենք. նախ, «Ռոսնեֆթ-Արմենիա»-ի անունից դիմում կուղարկվի «Ռոսնեֆթ» ընկերությանը, որպեսզի քննարկվի՝ այդ անձնավորության մասնագիտական պիտանելիության հարցը զբաղեցրած պաշտոնում: Վստահ ենք, որ ամենակարճ ժամկետներում «Ռոսնեֆթից» արձագանք կստանանք», նշված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր