211652_close_icon
views-count24524 դիտում article-date 15:38 06-05-2018

Աֆրիկայում ընձուղտը սպանել է հայտնի ռեժիսորին նկարահանումների ժամանակ 5 մետր օդ շպրտելով նրան

47-ամյա ռեժիսոր Կարլոս Կարվալյոն մահացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում վայրի բնության մասին ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ նկարահանումների ժամանակ ընձուղտը հարձակվել է ռեժիսորի վրա, ով չափազանց մոտ է գտնվել կենդանուց: Ընձուղտը գլխով հարվածել է նրան, ինչի հետևանքով ռեժիսորը 5մ օդ է շպրտվել: Կարվալյոյին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, սակայն, նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Այգու ներկայացուցիչները նշել են, որ կենդանուն տեղի ունեցածի համար մեղադրելը սխալ կլինի, քանի որ ռեժիսորը նկարահանման ընթացքում խախտել է անվտանգության կանոնները։

Նմանատիպ նյութեր