211652_close_icon
views-count49794 դիտում article-date 19:56 05-05-2018

Երևանի սրտում գտնվող շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի բարեհաճում բացել դուռը, որպեսզի մասնագետը պարզի, թե ինչու են խոնավանում շենքի պատերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն տևական ժամանակ է, ինչ Երևանի Եզնիկ Կողբացի փողոցի 42 շենքի 4-րդ շքամուտքի 1-ին, 2-րդ և 3-րդ հարկերում շենքի հիմնական պատերը խոնավացել են, իսկ պատի ծեփը թափվում է: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում շենքի կիսանկուղային հարկում գործող «Վիվա լյուքս» ատամնաբուժական կլինիկայի տնօրեն Աշոտ Լևոնյանը ասաց, որ կլինիկիայի մի սենյակը, որը ամենակարևոր դերն ունի, նույնպես խոնավացել է, պատի ծեփը թափվել է, դարձել է օգտագործման համար ոչ պիտանի: Խնդիրը լուծելու նպատակով դիմել են թաղապետարան, համատիրություն, Երևանի քաղաքապետարան, սակայն այդպես էլ հարցը մնացել է «օդում կախված» այն պատճառով, որ 3-րդ հարկի մի բնակարանի բնակիչը չի բարեհաճում բացել տան դուռը: Ըստ Ա. Լևոնյանի, անգամ ոստիկաներն են եկել, որպեսզի փորձեն բացել դուռը, մասնագետը պարզի, թե որտեղից է առաջանում խնդիրը, սակայն տան սեփականատերերը չեն բացել: Տանը ապրում է մայրը՝ իր 3 դուստրերի հետ: Լևոնյանը իր և շենքի բնակիչների անունից խնդրեց, որպեսզի հարցին լուծում տրվի, այդ բնակարանի բնակիչները բացեն դուռը և իրենք սեփական միջոցներով կվերանորոգեն վթարված խողովակը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր