211652_close_icon
views-count32753 դիտում article-date 19:04 05-05-2018

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հեղինակն ու անդամները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում նամակ են թողել՝ Աղասի Այվազյանի ժառանգության փրկության հարցով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 5-ին, «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնություն հեղինակ Հայկ Բաբայանը և նախաձեռնության անդամներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում նախագահին ուղղված նամակ թողեցին՝ Աղասի Այվազյանի ժառանգության փրկության հարցով: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Հ. Բաբայանը ասաց, որ հայ արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աղասի Այվազյանի թողած ժառանգությունը պահպանելու համար նախագահից տարածք են խնդրել և հույս ունեն, որ հետագայում նրա անունով թանգարան ևս կբացեն: Նամակում մասնավորապես նշված է. «Մեծարգո՛ նախագահ՝ Արմեն Սարգսյան։ Հայաստան աշխարհը լինելով բազմահարուստ երկիր, մենք անվանում ենք քարերի, լեռների, շախմատի, դարբինների, տաղանդների երկիր։ Այս ամենին ես կավելացնեմ նաև գրերի երկիր։ Իսկ մեր գրերից մեկի գրիչը, և գեղանկարի վրձինը բռնել է մեծ հայ, լուսահոգի Աղասի Այվազյանը։ Տեսակ, որի գրականությունը ժողովուրդն արդեն անվանել է Այվազյանական։ Իսկ գեղանկարներն ու հրապարակախոսությունները, առանձնացվել ու գնահատվել, որպես այլախոհություն դոգմաներին ու տաբուներին։ Աղասի Այվազյանի ստեղծագործությունները այս պահին և արդեն տևական ժամանակ է, գտնվում է անմխիթար, անտեսված, տառացիորեն փչանալու և վերանալու եզրին։ Խնդրում ենք, որպես ՀՀ նախագահ հետևողական, և սրտացավ լինել այս խնդրին։ Հատկացնել տարածք մայրաքաղաքում, և այդ տարածքում ձեր ձեռքով դնեք մեծ Այվազյանի թանգարանի առաջին քարը, այն ձեռքով՝ որով ողջունել եք Կարեն Դեմիրճյանին։ Խնդիրը լուրջ է և համազգային։ Ժողովրդավարական երկրում, ժողովրդի ազգային սեփականությունը պետք է պահպանվի պետական մակարդակով։ Պարո՛ն նախագահ Աղասի Այվազյանի ամեն մի արձակ, դրամա, սցենար, գեղանկար և հրապարակախոսություն մի խրամատ է, զինվոր է, օրօրոց է, դասագիրք է, մի մեծ գաղափարախոսություն, և աբսուրդ իրականությանը ոտնատակ տված պետականության հիմք»: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր