211652_close_icon
views-count56024 դիտում article-date 13:50 05-05-2018

Առաջնագիծն անառիկ պահող գյումրեցի երիտասարդ ընտանիքը, որը հրդեհի պատճառով հայտնվել է բաց երկնքի տակ, մեր բոլորիս օգնության կարիքն ունի. եկեք սատար կանգնենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ապրիլի 23-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել գյումրեցի երիտասարդ ընտանիքի մասին, երբ այդ օրը դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ էր բռնկվել Գյումրի քաղաքի Լալայան փողոցի 123/068 հասցեում տեղադրված վագոն-տնակում։ Միակ սփոփանքը նա էր, որ հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չէին եղել, սակայն երիտասարդ ընտանիքը հայտնվել է փողոցում, քանի որ ողջ տունն իր գույքով վերածվել է մոխրակույտի։ Ընտանիքի հայրը՝ Արտյոմը, ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ երկար տարիներ ծառայության է եղել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում ու ծառայությունը կատարել է առաջնագծում՝ դեմ հանդիման կանգնած լինելով ազերի ճիվաղների դեմ։ Նա ապրիլյան պատերազմի ժամանակ իր զինակից ընկերների հետ անառիկ է պահել Թալիշի, Մարտակերտի պաշտպանական դիրքերը։ Արտյոմի հարևանները խնդրանքով դիմում են բարեգութ մարդկանց, ինչին միանում է նաև [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, որպեսզի սատար կանգնեն երիտասարդ ընտանիքին, որի հայրը անգամ այս պայմաններում պատրաստ է նորից լինել առաջնագծում։ Այն բարեգութ մարդիկ թե՛ Հայաստանում, թե՛ ԱՊՀ երկրներում ու արտերկրում, կարող են երիտասարդ ընտանիքին օգնել դրամական փոխանցումներով, ինչի համար [b]Արարատ բանկում[/b] բացվել են հաշվեհամարներ Արտյոմի կնոջ՝ Աննա Մովսիսյանի անվամբ՝ [b]1510007572530500 ՀՀ դրամ 1510007572530301 ԱՄՆ դոլար 1510007572530158 ՌԴ ռուբլի։[/b] Իսկ ցանկացողները կարող են նաև տեղեկություններ ստանալ՝ զանգահարելով [b]077-51-39-66[/b] հեռախոսահամարին։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/29/1094878/]հայտնել [/url]էինք, որ ապրիլի 23-ին խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Լալայան փողոցի 123/ 068 հասցեում տեղադրված տնակում: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, մինչ հրդեհի վայր կժամանեին թիվ 48, իսկ հետո 53 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ մարտական հաշվարկներով, բնակիչները իրենք էին փորձել իրենց ուժերով նախ կանխել կրակի տարածումը, իսկ հետո մարել այն: Հրշեջների ժամանումն էլ անգամ չէր օգնել, և տունն ամբողջովին վերածվել էր մոխրակույտի: Ֆոտոլրագորղի հետ զրույցում տուժած տանտիրոջ՝ Արտյում Մովսիսյանի հարևաններն ասել էին. «10-ից ավելի մարտական հաշվարկ է ժամանել, սակայն երիտասարդ ընտանիքի հալալ քրտինքով վաստակած, տարիներով ստեղծված տունը ողջ գույքով մոխրի վերածվեց: Արտյոմը զինվորական է, կոչումով՝ կապիտան: Նա ռազմական կրթություն է ստացել Ռուսաստանի Դաշնությունում և 6 տարի է ՝ ծառայում էր Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում, իսկ վերջերս ծառայության էր նշանակվել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության N զորամասում: Անգամ այնպիսի թեժ կենտրոնում է եղել, որտեղ մարդու մահն աչքերի առաջ է եղել: Նա իր մարտական ու զինակից ընկերերի ու զինվորների հետ ապրիլյան պատերազմից առաջ ու հետո կենացմահու պայքար է տվել Թալիշում, Մատաղիսում, Մարտակերտում: Մոխրակույտի վերածված այս տանը նա բնակվել է կնոջ ու 2 տարեկան դստեր հետ: Հրդեհի օրը զորամասի հրամանատարից թույլտվություն է ստացել կնոջը հիվանդանոց ուղեկցելու նպատակով, սակայն կես ճանապարհին զանգեցինք ու ասեցինք, որ տունը կրակի է մատնվել ու արդեն հարևաններով, հրշեջներով չկարողացանք կրակի դեմն առնել: Արդեն քանի օր է ՝ մեր անդորրը պահող սպան կնոջ ու դստեր հետ գիշերում են բարեկամների տանը: Խնդրում ենք՝ թե՛ Շիրակի մարզպետարանից, թե՛ Գյումրու քաղաքապետարանից, թե՛ ՀՀ կառավարությունից ու Պաշտպանության նախարարությունից, ինչպես նաև Գյումրիից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներից ու, ինչու չէ, դիմում ենք նաև գործարարներին, որպեսզի աջակցություն ցուցաբերեն երիտասարդ ընտանիքին: Հակատակ դեպքում՝ կստացվի, որ չենք ուզում, կամ չենք կարողանում սատար կանգնել այն մարդուն, ում շնորհիվ մենք հանգիստ մեր գլուխները դնում ենք բարձին, քանի որ նա իր ընկերների հետ շարունակում է անառիկ պահել առաջնագիծը նենգ հակառակորդից»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրանքով դիմել էր բարեգութ ու սրտացավ մարդկանց, որպեսզի սատար կանգնեին երիտասարդ ընտանիքին ու օգնության ձեռք մեկնեին մեզ խաղաղ անդորր պարգևող սպային: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացրել էր նաև լուսանկարների շարք, որոնք արվել են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կողմից, 2016 թ-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ Արտյոմ Մովսիսյանը օր ու գիշեր իր զինակից առյուծ տղերքի հետ անառիկ էր պահում առաջնագիծը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր