211652_close_icon
views-count10106 դիտում article-date 11:53 05-05-2018

Արցախի Մարտունու շրջանի որոշ համայնքներում ցանքսերը կարկտահարվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 2-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը, ԳՆ աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի մասնագետները և Մարտունու շրջվարչակազմի գյուղբաժնի պատասխանատուները աշխատանքային այցով եղել են Մարտունու շրջանի Վազգենաշեն, Նորշեն, Հացի համայնքներում՝ նախօրեին տեղացած կարկուտից տուժած տարածքներն ուսումնասիրելու նպատակով: Հետազոտությունների արդյունքում արձանագրվել է շուրջ 150 հա կարկտահարված գյուղատնտեսական նշանակության տարածք (աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսեր, բազմամյա տնկարկներ), հասցված վնասների աստիճանները տարբեր են՝ 30-ից մինչև 100 տոկոս: Այցի ընթացքում ուսումնասիրվել են Մարտունու շրջանում աշնանացան և գարնանացան ցանքսերի վիճակը, դիտարկվել վերջերս իրականացված հրդեհականխարգելիչ միջոցառումների արդյունքները. դիտարկումներն այս ոլորտում կիրականացվեն նաև հանրապետության մյուս շրջաններում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր