211652_close_icon
views-count4506 դիտում article-date 10:46 05-05-2018

Անկայունության համար մի փոքրիկ կայծ է անհրաժեշտ. ռուս փորձագետ. «168 Ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Ընդդիմությունը հերքում է, որպեսզի հասարակության շրջանում խուճապ չսկսվի, որը կարող է անդրադառնալ շարժման հետագա գործողությունների հաջողության վրա, քանի որ իշխանությունների վրա ճնշումը գալիս է փողոցից: Եթե մարդիկ խուսափեն դուրս գալ փողոց, ամեն բան կխափանվի: Սակայն առաջինը անգամը չէ, երբ Հայաստանում ներքաղաքական անկայունությունները համընկել են շփման գծում իրավիճակի սրման հետ»,- այս մասին «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումների և ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին: Նա նշել է, որ Արցախյան հակամարտության դեպքում այս ամենում որևէ արտառոց բան չկա, անկայունության համար այստեղ մի փոքրիկ կայծ է անհրաժեշտ, իսկ ներկայումս Հայաստանում տեղի ունեցողը կայծ անվանելը չափազանց մեղմ կհնչի: «Իսկ Բաքուն հետևում է Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին՝ փորձելով հասկանալ, թե երբ ավելի հեշտ և հնարավոր կլինի ԼՂ հակամարտության ուժային լուծումը: Բնականաբար, երբ նկատվում է բարենպաստ իրավիճակ ադրբեջանական ծրագրերի իրագործման համար, Ադրբեջանը սկսում է պատրաստվել: Ադրբեջանի համար պատճառ է ոչ միայն անկայունությունն աշխարհում, այլև Հայաստանում ներքին անկայունությունը, իշխանության թուլությունը, անցումային փուլերը, իշխանության տապալումը: Նման հանգամանքների առկայության պարագայում Ադրբեջանը կարող է նախաձեռնել ռազմական գործողություններ շփման գծում, ինչպիսին 2016 թվականի ապրիլի փորձն էր»,- ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր