211652_close_icon
views-count23216 դիտում article-date 10:12 05-05-2018

Գյուղացին իր արդար քրտինքով բարեկարգել է հողը, ծառեր ու խաղողի այգի տնկել, սակայն պարզվել է, որ այն աճուրդով այլ մարդու վրա է վաճառվել. նա արդարություն է խնդրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արարատի մարզի Մրգավան գյուղում ապրող Պետրոսյանների ընտանիքի միակ եկամտի աղբյուրը հողագործությունն է: Նրանք իրենց պատկանող հողատարածքին հարակից տարածքը ևս 1992 թվականից բարեկարգել են, մաքրել հսկայական աղբակույտերից, վերացրել այնտեղ տիրող հակասանիտարական վիճակը, ինչպես նաև հարթեցրել: Բարեկարգման աշխատանքներին զուգահեռ, ծառեր ու խաղողի այգի են տնկել: Մոտ 20 օր առաջ, երբ փորձել են վարկ վերցնել և այդ տարածքը նույնպես գրանցել իրենց անունով, ապշել են՝ իմանալով, որ իրենց արդար քրտինքով բարեկարգված հողատարածքը 2006 թվականին աճուրդով վաճառվել է ոմն Գուրգեն Այվազյանին, որին Պետրոսյանները անգամ չեն ճանաչում: Մինչև օրս Գ. Այվազյանը չի եկել և չի տեսել հողը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում 55-ամյա Ջիվան Պետրոսյանը ասաց. «Իմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ բարեկարգված հողը ձեռքիցս խլել են, որը ես չեմ հանդուրժելու և դիմելու եմ՝ ընդհուպ մինչև դատարան, քանի որ համոզված եմ, որ այս հողը աճուրդի դրվելու մասին առաջին հերթին ինձ պետք է տեղյակ պահեին, և ես կգնեի: Բացի այն, որ այս հողը վաճառվել է, պարզվում է, որ Երևանից ժամանած ինչ-որ չափագրող ինձ օրինական պատկանող հողի մի մասն էլ է այդ հողի հետ վաճառել: Մի խոսքով, անօրինականություններ են կատարվել: Դիմել ենք մարզպետարան, սակայն այդպես էլ պատասխան չկա»: Վերջում Ջ. Պետրոսյանը իր և ընտանիքի անդամների անունից խնդրեց պատկան մարմիններին, որ արդարություն հաստատվի, այդ հողը վաճառվի իր վրա և ինքը տնօրինի: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր